Վրաստանի պաշտպանության նախարարը չպետք Է պաշտոնաթող լինի. Մայա Փանջիկիձե

18:02, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Ալասանիան չպետք Է պաշտոնաթող լինի, քանի որ նա հաջողությունների հասած նախարար Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն՝ մեկնաբանելով պաշտպանության նախարարության պաշտոնյաների ձերբակալությունը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը հոկտեմբերի 30-ին քննարկելու Է Վրաստանի պաշտպանության նախարարության հինգ պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը, որոնք մեղադրվում են 4 մլն 102 հազար լարի (մոտավորապես 2,3 մլն դոլար) վատնելու մեջ: Գործը վերաբերում Է օպտիկաթելքային մալուխի եւ ցանցային սարքավորանքի գնման վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին Silknet ընկերության հետ գերատեսչության ձեւակերպած համաձայնագրին:

«Իրակլի Ալասանիան ոչ մի դեպքում պաշտոնաթող չի լինի: Նա չպետք Է պաշտոնաթող լինի, քանի որ շատ հաջող աշխատող նախարար Է, այդ մասին Է վկայում նաեւ այն փաստը, որ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շատ բարձր գնահատական Է տվել պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներին»,-նշել Է Փանջիկիձեն հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

Եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել Է, որ պաշտպանության նախարարի հնարավոր պաշտոնաթողության հարցը կառավարությունում նույնիսկ չի քննարկվում:

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաների ձերբակալման մասին, վրացական ԶԼՄ-ներում սկսեցին քննարկել Իրակլի Ալասանիայի հնարավոր պաշտոնաթողության, դեռ ավելին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն հայտարարել Է, որ դա քիչ հավանական Է, քանի որ Ալասանիան «շատ արդյունավետ նախարար Է»: Ալասանիայի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ լրագրողների հարցին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարվել Է պատասխանել: «Դուք շատ եք շտապում»,-ասել Է նա:   

Մինչդեռ Ալասանիան շարունակում Է արտասահմանյան այցերը:  Հոկտեմբերի 29-ին նա Ֆրանսիայից պաշտոնական այցով մեկնել Է Գերմանիա, հաղորդել Է «Նովոստի «Գրուզիա»-ն:


© 2009 ARMENPRESS.am