Բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է մանկապատանեկան թիմերի մարզիչների սեմինար անցկացնել

17:43, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ,ՖԻԲԱ-Եվրոպա»-ն պատրաստակամություն է հայտնել ֆինանսանական որոշակի աջակցություն ցուցաբերել իր անդամ երկրներին՝ մանկապատանեկան բասկետբոլի զարգացման համար:  Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի, թե ինչ ծրագիր է ցանկանում իրագործել, որը միտված կլինի մանկապատանեկան բասկետբոլի զարգացմանը: 

Հայաստանն արդեն կողմնորոշվել է այդ հարցում: ՀԲՖ-ն «ՖԻԲԱ-Եվրոպա»-ին առաջարկել է Երեւանում անցկացկացնել մանկապատանեկան բասկետբոլի մարզիչներին համար նախատեսված սեմինար, որը թույլ կտա մասնագետներին ստանալ նոր գիտելիքներ եւ ավելի արդյունավետ աշխատել Հայաստանի տարբեր բնակավայրերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Եթե նախագիծն արժանանա հավանության, ապա գալիք տարի Երեւան կժամանեն արտասահմանցի մասնագետներ եւ մեկշաբաթյա սեմինար կանցկացնեն մի քանի տասնյակ հայ մասնագետների հետ: Հայ մարզիչների համար սա հիանալի առիթ կլինի որակավորումը բարձրացնելու համար:


© 2009 ARMENPRESS.am