Չինաստանում քիչ ընտանիքներ են օգտվել երկրորդ երեխան ունենալու հնարավորությունից

16:45, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում միայն քիչ ընտանիքներ են օգտվել երկրորդ երեխան ունենալու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առողջության եւ ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովը:

2013 թվականի նոյեմբերին Չինաստանի իշխանությունները մեղմացրել են 1970 թվականից գործող «մեկ երեխայի» քաղաքականությունը՝ ընտանիքներին թույլ տալով երկու երեխա ունենալ այն դեպքում, եթե ծնողներից մեկը ընտանիքի միակ զավակն Է: Ավելի վաղ երկու ծնողները պետք Է լինեին ընտանիքի միակ երեխաները:

ՉԺՀ-ի իշխանությունները ենթադրում Էին, որ բնակչության թվաքանակը կավելանա երկու միլիոնով: Սակայն 11 միլիոն զույգից, որոնք հնարավորություն են ստացել ունենալ երկրորդ երեխան, միայն 700 հազարն են օգտվել դրանից:

Գործոններից մեկը, որը նպաստել Է քաղաքականությունն ազատականացնելուն, բնակչության ժողովրդագրական կազմի կտրուկ փոփոխությունն Էր: Չինաստանի Վիճակագրության ազգային բյուրոն ավելի վաղ հայտարարել Էր, որ երկրի աշխատունակ բնակչությունն անցյալ տարի կրճատվել Է 2,44 միլիոն մարդով:

«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» նորացված քաղաքականությունը հիմնականում տարածվում Է քաղաքներում ապրող ընտանիքների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am