Ջասթին Թիմբեռլեյքը եւ Ջեսիկա Բիլը երեխայի են սպասում

14:45, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբեռլեյքը եւ նրա կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, երեխայի են սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռադար-օնլայն» հրատարակությունը՝ հղում անելով ամուսնական զույգի շրջապատին: Աղբյուրների տվյալների համաձայն՝ դերասանուհին հղիության երրորդ ամսում Է, ընտանիքը կհամալրվի ապրիլին: Հոկտեմբերի 19-ին Բիլը եւ Թիմբեռլեյքը նշել են իրենց հարսանիքի երկրորդ տարեդարձը:

Ջասթին Թիմբեռլեյքը հայտնի Է ոչ միայն որպես երգիչ, այլեւ որպես դերասան եւ պրոդյուսեր: Նա ստացել Է չորս «Էմմի» եւ ինը «Գրեմմի» մրցանակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am