Ճապոնիայում մշակված սարքը վերահսկում է մարդու հոգնածության մակարդակը

13:06, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի «Նինտենդո» (Nintendo Co.) կորպորացիայի մասնագետները մշակել եւ այժմ պատրաստվում են վաճառքի հանել աշխարհում առաջին կենցաղային սարքը, որը հեռվից վերահսկում Է մարդու քնի խորությունը եւ չափում հոգնածության աստիճանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տոկիոյում փորձագետների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել Է կորպորացիայի նախագահ Սատորու Իվատան:

«Նինտենդո» կորորացիան հայտնի է իր տարատեսակ խաղային կոնսոլներով:

Սարքը ենթադրվում է տեղադրել անկողնու մոտ, միկրոալիքային ճառագայթման միջոցով այն կսկսի հետեւել քնած մարդու շնչառությանը, երակազարկին եւ նրա վիճակի մուս պարամետրերին: Ստացված տվյալները կուղարկվեն հեռվում գտնվող սերվեր, որը դրանց վերլուծության հիման վրա ապարատի տիրոջը կհաղորդի նրա հոգնածության աստիճանի մասին եւ խորհուրդներ կտա սննդի օրաբաժնի, ցանկալի ֆիզիկական վարժությունների եւ այլ բաների վերաբերյալ: «Նինտենդոյի» նախագահը հայտնել Է, որ սարքի վաճառքը կսկսվի 2015 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am