«Համբուրգ»-ի երկրպագուն խաղադաշտ մտնելով խփել է Ռիբերիին և մատներով կոպիտ ժեստ ցույց տվել

11:11, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիա գավաթի խաղարկության ժամանակ «Համբուրգ»-ի երկրպագուն հարձակվել է Ֆրանկ Ռիբերիի վրա:

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի «Համբուրգ»-«Բավարիա» խաղի ժամանակ «Համբուրգ»-ի երկրպագուն մտել է խաղադաշտ, վազել Ռիբերիի կողմը, հարվածել նրան, ինչպես նաև մատներով կոպիտ ժեստ ցույց տվել ֆուտբոլիստին: Ռիբերին չի կորցրել ինքնատիրապետումը և  չի պատասխանել: Խաղից հետո «Համբուրգ»-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել դեպքի կապակցությամբ:

Մյունխենի «Բավարիա»-ն գավաթի խաղարկության հերթական տուրում 3-1 հաշվով հաղթեց «Համբուրգ»-ին և դուրս եկավ հաջորդ փուլ: 


© 2009 ARMENPRESS.am