Ադրբեջանը երկարաձգել է հերթական քաղբանտարկյալի կալանքի ժամկետը

17:53, 29 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին որոշում է կայացրել Նասիմանի դատարանը:

Որպես կալանքի երկարաձգման պատճառ է ներկայացվել այն, որ գործի առնչությամբ բոլոր փաստերը չեն հետաքննվել, և կան նաև չհարցաքննված վկաներ:

Արիֆ Յունուսը, ինչպես և նրա կինը` Լեյլան, մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում` պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:

Մի քանի օր առաջ երկարաձգվել էին նաև քաղբանտարկյալներից երկուսի` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի  հիմնադիր տնօրեն Լեյլա Յունուսի և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի կալանքի ժամկետները:


© 2009 ARMENPRESS.am