«Ռեալ»-ը հաղթեց մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկո»-ում

21:54, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկո»-ում առավելության հասավ կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ:

«Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում  հյուրընկալվելով «Բարսելոնա»-ին առաջինը գնդակ բաց թողեց հանդիպման 4-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Նեյմարը: Մինչ թիմերը կգնային հանգստի Ռոնալդուն հավասարեցրեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսում «Ռեալ»-ի կազմում մեկական գոլերի հեղինակներ դարձան Պեպեն և Բենզեման և «սերուցքայինները» հաղթեց 3-1 հաշվով:

Այս տուրից հետո «Ռեալ»-ն ունի 21 միավոր, իսկ «Բարսելոնա»-ն մնաց նույն 22 միավորով: 


© 2009 ARMENPRESS.am