«Բորուսիա»-ն շարունակում է անկումային հանդիպումները Բունդեսլիգայում

19:34, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում հյուրընկալվելով Հանովեր քաղաքի համանուն թիմին «Բորուսիա»-ն կրկին պարտվեց:

Առաջին խաղակեսն ընթացավ հավասար և զուսպ պայքարում, որը, սակայն, չշարունակվեց երկրորդ կեսում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և աչքի ընկվում ակտիվ գործողություններով: Հանդիպման 51-րդ րոպեին Մխիթարյանը բախում ունեցավ «Հանովեր»-ի թուրք ֆուտբոլիստ Չեյհուն Գյուլսելամի հետ և Մխիթարյանն արժանացավ դեղին քարտի:  Երկրորդ կեսի 61-րդ րոպեին տան տերերը առաջ անցան հաշվի մեջ: Դորտմունդցիները շարունակում են անկումային ելույթները և կրեցին իրենց 3-րդ անընդմեջ պարտությունը Բունդեսլիգայում:

«Բորուսիա»-ն այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում արդեն 15-րդն է:


© 2009 ARMENPRESS.am