ԱՄՆ քաղաքացին ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետևանքով վնասել է իրեն

16:48, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հոկտեմբերի 24-ին, ժամը 23.10-ին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացուհի, 1973 թ. ծնված Եվա Մ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հաղթանակ կամրջի վրա իր վարած ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետևանքով:


© 2009 ARMENPRESS.am