Ազատության հրապարակում անցկացվում է եռյակի հերթական հանրահավաքը

17:40, 24 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի հանրահավաքը: Արդեն հարթակում են նաև քաղաքական ուժերի՝ ԲՀԿ, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդներ Գագիգ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր, ինչպես նախօրոք են հայտարարել, հանրահավաքի ընթացքում հանդես կգան ելույթներով:

Տիգրան Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հավաքվածներին ներկա լինելու համար: «Մենք այստեղ հավաքվել ենք բոլորիս համար սիրելի Հայաստանի Հանրապետության փրկության համար: Ես վստահեցնում եմ, որ չի լինելու այլ բան, քան դուք եք ցանկանում: Ցանկանում եմ, որ դուք բոլորդ մեկնարկ տաք նրան, ինչի համար մենք պայքարում ենք այսքան ժամանակ»,- նշեց Ուրիխանյանը:

Հանրահավաքը բազմամարդ է: Ներկա Է գրեթե նույնքան մարդ, որքան եռյակի նախորդ հանրահավաքին` հոկտեմբերի 10-ին: ՀՀ ոստիկանության տվյալներով` եռյակի անցած հանրահավաքին մասնակցել է 16 հազար մարդ:


© 2009 ARMENPRESS.am