Արոնյանը մրցախաղ կանցկացնի Նակամուրայի հետ

14:18, 24 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցախաղ կունենա աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի հետ:

Նա նոյեմբերի վերջերին Սենթ Լուիսում մրցախաղ կանցկացնի Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Նախատեսվում է, որ մրցախաղը բաղկացած կլինի չորս դասական եւ 16 կայծակնային պարտիաներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Հաջորդ` 2015 թվականը Արոնյանը կսկսի «Տատա Սթիլ» մրցաշարով: Հոլանդական մրցաշարի քառակի հաղթողը տարվա առաջին մրցաշարին կմասնակցի հունվարի 10-25-ը:


© 2009 ARMENPRESS.am