ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցները չեղարկելու պատճառ չի տեսնում. Մերկել

13:34, 24 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վերանայելու պատճառ չի տեսնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում:

Ինչպես ասված է դաշնային հանրապետության կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ, ներկայում, նրա խոսքով՝ նկատվում է Մինսկի համաձայնությունների իրագործմանն ուղղված միջոցառումների «Էական դեֆիցիտ»: «Ուստի մենք այժմ հնարավորություն չենք տեսնում խոսել պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին»,-հավելել Է Մերկելը:

ԵՄ-ն 20104 թվականի օգոստոսի 1-ից սեկտորալ պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ: Սահմանափակումները վերաբերել են ռուսական հինգ բաների՝ «Սբերբանկին», ՎՏԲ-ին, «Գազպրոմբանկ»-ին, «ՎնեշԷկոնոմբանկին» եւ «Ռոսսելխոզբանկ»-ին: Պատժամիջոցները գործում են մեկ տարի՝ երեք ամիս անց վերանայման հնարավորությամբ: Եվրոպացի ռեզիդենտներին արգելված Է միջնաժամկետ եւ երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրել այդ բանկերին:

Ընդսմին Եվրամիության տարածքում գրանցված ռուսական պետական բանկերի դուստրերը դուրս են բերված սեկտորալ պատժամիջոցների գործողությունից: Նման կառույցներ ունեն «Սբերբանկ»-ը, ՎՏԲ-ն եւ «Գազպրոմբանկ»-ը,-հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am