ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

21:25, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանություն է տարածել Օտտավայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: «Դատապարտում ենք Օտտավայում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախը դարձավ նաև Կանադայի խորհրդարանը:

Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Բալայանը:


© 2009 ARMENPRESS.am