Հայաստանի ՀՆԱ-ն` 20 տարվա կտրվածքով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)

12:54, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը  հրապարակել է վերջին 20 տարիների Հայաստանի ազգային հաշիվները: Վիճակագրության համաձայն`  Հայաստանի համախառն ներքին արտադրանքը 1994 թվականի համեմատ տարիների ընթացքում աճել է ավելի քան 22 անգամ`  187 մլրդ 65 մլն դրամից հասնելով 4 տրլն 272 մլրդ 895 մլն դրամի:


20 տարիների ընթացքում ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով ավելացել է շուրջ 25 անգամ` 56 հազար 541 դրամի փոխարեն կազմելով 1 մլն 413 հազար 929 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`1994 թվականի համեմատ փոփոխվել է նաև Հայաստանի մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակը: ԱՎԾ տվյալների համաձայն` 20 տարիների ընթացքում բնակչության թվաքանակը նվազել է 286 հազար 500-ով` 2013 թվականի ավարտին կազմելով  3 մլն 22 հազար մարդ:

 

Հայաստանի ՀՆԱ (1994-2013) | Create Infographics

© 2009 ARMENPRESS.am