Apple-ի առաջին համակարգիչներից մեկը գրեթե 1 մլն դոլարով վաճառվել Է աճուրդում

12:08, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple ընկերության՝ հավաքված տեսքով պատվիրատուին առաջարկված առաջին համակարգիչներից մեկը Bonhams աճուրդային տան կողմից 905 հազար դոլարով վաճառվել Է Նյու Յորքում կազմակերպված աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Apple-1 մակնիշի համակարգիչը, որը բանող վիճակում Է, այդ տիպի սարքերի առաջին խմբաքանակի մաս Է կազմել, որը 1976 թվականի ամռանը պատրաստել Է ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը: Նա համախոհների օժանդակությամբ 50 այդպիսի համակարգիչ Է հավաքել Կալիֆոռնիայի նահանգում գտնվող ավտոտնակում, որը պատկանում Էր ֆիրմայի երկրորդ ստեղծողի՝ Սթիվ Ջոբսի ընտանիքին:     

Ինչպես նշում են Bonhams-ի փորձագետները, Apple-1-ը բավականին մեծ պահանջարկ Է վայելել եւ հեղափոխություն Է գործել հաշվողական տեխնիկայի ոլորտում: Ավելի ուշ ստեղծվել են այդ մոդելի եւս մի քանի հարյուր սարքեր: 1976 թվականին դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմել Է 500 դոլար, իսկ 1977 թվականին՝ գերազանցել Է 660 դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am