Անհայտ անձը կրակ է բացել Կանադայի խորհրդարանի մոտ

20:12, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի եւ կառավարության աշխատակիցներին շտապ կարգով դուրս են բերում շենքից եւ տեղափոխում ավելի անվտանգ տարածք: Խորհրդարանի տարածքն ամբողջովին վերահսկում են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, իսկ հարակից բոլոր փողոցները փակ են:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ն, ըստ ականտեսների, անհայտ անձը 50 կրակոց է արձակել շենքի ուղղությամբ: Ականատեսների փոխանցմամբ, կրակողը տղամարդ էր հրացանով, որ կրակոցներից հետո վազել է խորհրդարանի շենքի ուղղությամբ:  Այս պահին զոհերի եւ վիրավորների մասին տվյալներ չեն հրապարակվում:


© 2009 ARMENPRESS.am