Անհրաժեշտ Է ամեն ինչ անել Եվրոպայի նոր բաժանումը կանխելու համար. Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր

16:12, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայիս սերունդը պետք Է ամեն ինչ անի՝ կանխելու Եվրոպայի նոր բաժանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Մեր սերնդի վրա Է ընկած պատասխանատվությունն անելու այնպես, որ Եվրոպայի նոր բաժանում այլեւս չլինի: Մենք այժմ պետք Է բոլոր ուժերը գործադրենք, որպեսզի նախագահ Պորոշենկոյի եւ նախագահ Պուտինի միջեւ Մինսկում կնքված համաձայնագրից հետո առաջին ծանր քայլերն իրոք իրականացվեն»,- ասել Է Շտայնմայերը հոկտեմբերի 22-ին Բեռլինում իր ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերիի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում:   

«Մենք պետք Է օգտագործենք մեր հնարավորությունները, որպեսզի պահպանվի Ուկրաինայի միասնությունը, որպեսզի սահմանների անվտանգության ապահովումն իրականացվի տեխնիկական դիտարկմամբ, օրինակ՝ դրոնների միջոցով, որպեսզի վերջապես դա կայանա եւ որպեսզի բուֆերային գոտին, որի ստեղծման շուրջը համաձայնություն Է ձեռք բերվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, ծառայի այն բանին, որ մարտիկներն ու զենքը վերջնականապես դուրս բերվեն այդտեղից»,-  հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am