ԵՄ-ն կարևորել է Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը

11:27, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դրական քայլ է համարում առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին խոսել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ներկայացուցիչ Մալենա Մարդը:

Մարդը կարևորել է բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված մեր ակնկալիքները կապված են նրա հետ, որ ճիշտ արված քայլերը թույլ կտան փոխել ստատուս-քվոն»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:


© 2009 ARMENPRESS.am