Բոսնիացի Սուշիչը հրաժարվել է մարզել ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականին

17:00, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) բոսնիացի հայտնի մարզիչ Սաֆետ Սուշիչին առաջարկել է տարեկան 3 մլն վճարի դիմաց գլխավորել երկրի ազգային թիմը, սակայն, նա հրաժարվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azerifootball.com-ը, 59-ամյա Սուշիչն նման մեծ վճարի դիմաց անգամ չի բարեհաճել լրջորեն քննարկել Ադրբեջանի այդ առաջարկը:

Ներկայում Սուշիչը գլխավորում է Բոսնիա-Հերցոգովինայի ազգային թիմը, որին նա դուրս է բերել անցած բրազիլական մունդիալ:

Սաֆետ Սուշիչը երկար ժամանակ աշխատել է թուրքական «Կոնյասփոր», «Անկարասփոր» եւ «Չայքուր Ռիզեսփոր» ակումբներում: 2009 թվականից նա գլխավորում է իր երկրի հավաքականը:


© 2009 ARMENPRESS.am