Երևանում անցած մեկ շաբաթում ծնվել է 478 երեխա

16:40, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ  հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում այցելել 39712 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4231 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 806 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 478 երեխա` 253 տղա և 225 աղջիկ: 


© 2009 ARMENPRESS.am