Մոսկովյան փողոցում գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

12:45, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին` ժամը 00.05-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել 1985թ. ծնված Միսակ Ա.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Միսակ Ա.-ն հոկտեմբերի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:


© 2009 ARMENPRESS.am