Ոստիկանները հայտնաբերել են Երևանում ԱՄՆ-ի քաղաքացուն ծեծի ենթարկած երիտասարդներից մեկին

12:22, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում սեպտեմբերի 22-ին հաղորդում է ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, բաժանմունք է ներկայացել 1992թ. ծնված Սարգիս Կ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին` ժամը 19.00-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում Գրեգորի Ռ.-ին ծեծի են ենթարկել ինքը և իր ընկերը` ՌԴ քաղաքացի, 1993թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am