20.10.2014
ԱԺ-ում մեկնարկեց հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ
12:05, 20 Հոկտեմբեր, 2014ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 121 պատգամավոր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 119 հարց եւ 26 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 20-23-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 20-ի նիստում:
© 2009 ARMENPRESS.am