Սպիտակ տունը Թուրքիային կոչ է արել ճանաչել իր անցյալի ցավոտ դրվագները

11:03, 16 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնյաները պարբերաբար որպես պատմական փաստ են ճանաչել և սգացել են 1,5 միլիոն հայերի սպանդը և մահվան երթը, որն իրականացվել է Օսմանյան կայրսության վերջին օրերին: Նրանք պարբերաբար հայտնել են, որ դեպքերի լիակատար, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից, այդ թվում` նաև Թուրքիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ասպարեզ» պարբերականին ուղարկած էլեկտրոնային հաղորդագրության մեջ հայտնել է Օբամայի աշխատակազմի նեւկայացուցիչը` այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայարարել է, որ  նոյեմբերին կցուցադրվի Հայոց ցեղասպանության որբերի գորգը:

«Այս հարցում և առհասարակ ավելի լայն իմաստով բռնությունները կանխարգելելու գործում Սպիտակ տան աշխատակազմի աշխատանքի ամենակարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ժողովուրդներն ավելի են ուժեղանում իրենց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով և դրա հետ հաշվի նստելով: Դա շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմք կառուցելու համար»,- ասել էր պաշտոնյան:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության որբերի գորգը ամենայն հավանականությամբ նոյեմբերի 18-23-ը ներկայացված կլինի Սպտակ տան այցելուների կենտրոնում` որպես ցուցարդրության մաս:

Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թ.: Գորգը հարուստ մանրամասներով մի աշխատանք է. հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը: Որբերի գորգը գործել են հայ աղջիկներ, ովքեր 1915 թ. ցեղասպանության ժամանակ  փրկվել և տարհանվել են ԱՄՆ-ի հովանավորյալ Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության կողմից: Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմ Լիբանանում է), որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության: Այն 1925 թվականին նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Քուլիջի կառավարման տարիներին գորգը հպարտորեն և հրապարակայնորեն ցուցադրվել է Սպիտակ տանը: Բայց նախագահ Բիլ Քլինթոնի կառավարումից հետո այն այլևս չի ցուցադրվել: Սպիտակ տունը, որ նախապես թույլատրել էր գորգը ցուցադրության հանել, առեղծվածային և կտրուկ կերպով հայտարարել էր, որ պատմական նշանակություն ունեցող այդ գործը «ներկա պահին հնարավոր չէ տրամադրել» ցուցադրության համար:  


© 2009 ARMENPRESS.am