Ես զարմացած չեմ խաղի արդյունքից. Բեռնարդ Շալանդ

22:22, 14 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը զարմացած չէ Հայաստան-Ֆրանսիա (0-3) խաղի հաշվից:

«Ինչպես արդեն նշել էի, գիտեինք որ շատ դժվար խաղ է լինելու: Արդյուքնից զարմացած չեմ, հավաքականի տղաները արեցին առավելագույնը` իրենց հնարավորությունների սահմանում: Ես հպարտ եմ իմ տղաներով և նրանց ցույցտ տված  թիմային խաղով:»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ նման կարծիք հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը:

Խոսելով վերջին երկու խաղերից քաղած դասերից շվեյցարացի մասնագետը առանձնացրեց. «Այս երկու խաղերից քաղածս դասերը շատ են, հատկապես  կոլեկտիվ խաղերի սահնելու մեր ներուժը: Այս խաղերի ընթացքում մենք սկսեցինք ցուցադրեցին թիմային խաղ: Վստահ եմ առաջատարների վերադարձից հետո ավելի լավ արդյունքի կհասնենք հենց թիմային խաղի շնորհիվ»:

Անդրադառնալով հավաքականի նորեկ Արտյոմ Սիմոնյանին Բեռնարդ Շալանդը փաստեց, որ վերջին բավականին գրագետ խաղ ցույց տվեց, սակայն շատ բան ունի ապացուցելու:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ազգային թիմին:  


© 2009 ARMENPRESS.am