Գաբրիել Սարգսյանը 8-րդն էր Մեն կղզու մրցաշարում

10:13, 14 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 8-րդն էր Մեն կղզու մրցաշարում:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Անգլիայի Մեն կղզում ավարտված օփենում ինը հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 77 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը: 7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Նայջել Շորտը (Անգլիա): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Սարգսյանից ավելի բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից այս մրցաշարին մասնակցում էին Անգլիայի ներկայացուցիչ Մայքլ Ադամսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լաուրենտ Ֆրեսինետը (երկուսն էլ` Ֆրանսիայից):  


© 2009 ARMENPRESS.am