Արթուր Աբրահամը և Վահան Հովհաննիսյանը հանդիպել են Օտտո Ռեհագելին

15:15, 4 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը և Գերմանիայում ՀՀ դեպսան Վահան Հովհաննիսյանը Գերմանիայի միավորման օրը անցկացրել են միաին:

Գերմանիայի վերամիավորման օրը` հոկտեմբերի 3-ին, հանդիպել են հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը և ֆուտբոլի հայտնի մարզիչ Օտտո Ռեհագելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի ծառայությունը:

1990 թվականի հոկտեմբերի 3-ին  տեղի ունեցավ Գերմանիայի` Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիաներ վերամիավորումը։ Դրան նախորդել էր 1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատի փլուզումը:


© 2009 ARMENPRESS.am