Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստների

17:04, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 6-ից 7-ը կանցկացնի նախապատրաստական մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարին: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված են Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Սերբիա կմեկնի հոկտեմբերի 8-ին: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն մրցաշարին.

 Դարպասապահներ`

 Անատոլի  Այվազով` «Փյունիկ»,

Հենրի Ավագյան` «Միկա»,

 Պաշտպաններ`

 Նարեկ Պետրոսյան` «Բանանց»,

Միքայել Խաշմանյան` «Փյունիկ»,

Հակոբ Հակոբյան` «Բանանց»,

Գևորգ Խուլոյան` «Բանանց»,

Աղավարդ Պետրոսյան` «Բանանց»,

Հակոբ Համբարձումյան` «Բանանց»,

Ռոբերտ Հակոբյան` «Փյունիկ»,

 Կիսապաշտպաններ`

 Վահագն Հայրապետյան` «Փյունիկ»,

Նարեկ Ասլանյան` «Փյունիկ»,      

Հովհաննես Փանոսյան` «Բանանց»,

Ալիկ Առաքելյան` «Միկա»,

Կարեն Եսայան` «Փյունիկ»,

Էմիլ Եղիազարյան` «Բանանց»,

Ալեքսանդր Հովհաննիսյան` «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա),

 Հարձակվողներ`

 Ռազմիկ Հակոբյան` «Փյունիկ»,

Հայկ Ոսկանյան` «Միկա»:


© 2009 ARMENPRESS.am