Ժակ Շիրակը Ալեն Ժյուպեի թեկնածությունն Է պաշտպանել 2017-ի նախագահական ընտրություններում

14:17, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հայտարարել Է, որ հանրապետության նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի թեկնածությունն Է պաշտպանում «Միություն հաջակցություն ժողովրդական շարժման» ընդդիմադիր կուսակցությունից 2017 թվականի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի համար պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հաղորդել Է Figaro թերթը:

«Եթե ես ուժ ունենայի, արդեն իսկ ինձ համար տեղ կամրագրեի, թող որ ամենահամեստ տեղը, Ալեն Ժյուպեի շտաբում»,- ասել Է Շիրակը:

Նախկին նախագահի խոսքով՝ ինքը միշտ Էլ իմացել Է, որ Ժյուպեի ճակատագիրը կապված Է Ֆրանսիայի հետ, եւ որ դա լավ կլինի, թե Ժյուպեի, թե երկրի համար:

Մինչդեռ Շիրակի տիկինը՝ Բեռնադետը, ավելի վաղ հայտարարել Է, որ անվերապահորեն աջակցում Է Նիկոլա Սարկոզիի թեկնածությանը: Նրա կարծիքով՝ Ժյուպեն «չափազանց սառն Է եւ չի կարողանա գրավել մարդկանց, ընկերներին, պոտենցիալ ընտրողներին»:

Ժակ Շիրակը եղել Է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 1995-ից մինչեւ 2007 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am