Աշտարակի բնակիչը զինամթերք է թողել կիսահաղորդիչների գործարանի մոտ

13:38, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ քաղաքի կիսահաղորդիչների գործարանի պարսպի տակ զենք-զինամթերք է թողել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի, ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 120, 7.62 մմ տրամաչափի՝ 58 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am