Թբիլիսիի Ա.Ս. Գրիբոյեդովի անվան թատրոնը Երեւանում կցուցադրի «Խոլստոմեր» ներկայացումը

13:18, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Ա.Ս. Գրիբոյեդովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը հոկտմբերի 11-ին հյուրախաղերով կժամանի Երեւան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնի բեմում կցուցադրվի թատրոնի լավագույն ներկայացումներից մեկը՝ «Խոլստոմեր: Ձիու պատմությունը»՝ Գրիբոյեդովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի Պետական մրցանակի դափնեկիր եւ Կոտե Մարջանիշվիլիի անվան մրցանակի դափնեկիր Ավթանդիլ Վարսիմաշվիլիի բեմադրությամբ:     

Երեւանյան հյուրախաղերը կշարունակեն Գրիբոյեդովի անվան թատրոնի նախահոբելյանական մարաթոնը: Եկող տարի կլրանա հնագույն պրոֆեսիոնալ թատրոնի 170 տարին: Մարաթոնի շրջանակներում «գրիբոյեդովցիներն» արդեն իրենց ներկայացումներն են ցուցադրել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Չերկասիում, Ստամբուլում եւ Մախաչկալայում:


© 2009 ARMENPRESS.am