Բրիտանացի խորհրդարանականը նշանակվել է ԼՂ հարցում ԵԽԽՎ զեկուցող

10:41, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հարցերով Եվրախորհրդի խորհրդարանական վեժահաժողովի զեկուցող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուոլտերը միաժամանակ ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավարն է:

ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողի պաշտոնի մյուս թեկնածուն ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նախկին համանախագահ Ժան Կլոդ Մինյոնն էր, որը, սակայն, վերջնական արդյունքում չի նշանակվել այդ պաշտոնում:


© 2009 ARMENPRESS.am