Առևտրով զբաղվողները Գյումրիում շարունակում են բողոքի ակցիաները

20:10, 1 Հոկտեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում արդեն երկրորդ օրն է իրենց բողոքի ձայնն  են բարձացնում մանրածախ առևտրով զբաղվողները: Եթե սեպտեմբերի 30-ին «Շրջանառվող հարկի մասին» նոր օրենքի դեմ իրենց բողոքն էին բարձրացրել միայն  Գյումրու Շահումյան փողոցի առևտրականները, ապա հոկտեմբերի 1-ին նրանց էին  միացել Գյումրու «Ոսկու շուկայի» անհատ ձեռներեցները, մանրածախ և սննդի առևտրով զբաղվողները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջինները շարունակում են փակ պահել իրենց կրպակները: Ըստ բողոքի ներկայացած անձանց` հիմնական դժգոհությունը կապված է բոլոր ապրանքների հայտարարագրման և դրանց ձեռք բերման փաստաթղթերի առկայության մասին դրույթների հետ:

ՀՀ Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքն ուղղված չէ ՓՄՁ-ներին: Դրա նպատակն է կրճատել ստվերը խոշոր տնտեսվարողների մոտ:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am