Դիկ Ադվոկատը չի թերագնահատում Հայաստանի հավաքականին

18:15, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Սերբիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի կարծիքով` Հայաստանի հավաքականին թերագնահատել պետք չէ: «Ֆուտբոլի Հայաստանի և Ալբանիայի հավաքականներին թերագնահատել պետք չէ: Նրանք վտանգավոր են: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր խաղում խաղադաշտ դուրս գալ մարտական տրամադրված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ադվոկատը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետկանա» մարզադաշտում:  


© 2009 ARMENPRESS.am