ԼՂՀ նախագահը բարերար Ջերալդ Թրփանջյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

18:04, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am