Բառոզուն կոչ Է արել Ռուսաստանին՝ վերսկսել գազի մատակարարումն Ուկրաինային

16:54, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն նամակ է հղել ՌԴ-ի նախագահին, որտեղ գազի շուրջը եռակողմ բանակցություններում արագ եւ վճռական առաջընթացի հասնելու եւ Կիեւին դրա մատակարարումների վերսկսման հույս է հայտնել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

«Հանգուցային Է Ուկրաինայի քաղաքացիներին Էներգակիրների մատակարարումների վերսկսման ապահովումը եւ ԵՄ-ի սպասարկյալների հանդեպ բոլոր պայմանագրային պարտավորությունների կատարումը»,- ասված Է նամակում:

Եվրամիությունը, Բառոզուի խոսքով՝ Եվրահանձնաժողովի փոխզիջումային առաջարկությունների հիման վրա «առաջիկա ձմռան համար փոխընդունելի միջանկյալ որոշման հասնելու» հույս ունի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am