Ջոհար Ցարնաեւի քրոջը դատարանի դահլիճից տարել են ձեռնաշղթաներով

11:05, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոհար Ցարնաեւի քույրը՝ Ալինա Ցարնաեւան, որին Միացյալ Նահանգների իշխանությունները կասկածում են 2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների կազմակերպման մեջ, Նյու Յորքի դատարանի դահլիճից դուրս Է տարվել ձեռնաշղթաներով, որտեղ սեպտեմբերի 30-ին կայացել Է նրա գործով դատավարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ցարնաեւայի փաստաբան Սյուզան Մարկուսը:  

Նյու Յորքի նահանգում բնակվող 24-ամյա Ցարնաեւան կալանավորվել Է օգոստոսի 27-ին մի կնոջ հասցեին բանավոր սպառնալիքներ անելու մեղադրանքով: «Ես գիտեմ մարդկանց, ովքեր կգան քեզ մոտ եւ ռումբ կդնեն»,- իբրեւ թե հայտարարել Է նա այդ կնոջ հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Ցարնաեւայի նկատմամբ եւս մի գործ Է հարուցված Մասաչուսեթսի նահանգում թղթադրամների կեղծման մեղադրանքով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am