ԱՄՆ-ում հաստատվել է Էբոլայով հիվանդանալու առաջին դեպքը

10:35, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տարածքում գրացվել է Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով բժշկական գերատեսչության ներկայացուցիչներին:

Համապատասխան ախտորոշումը հիվանդին արվել է Տեխասի նահանգում: Տղամարդուն տեղավորել են Դալլասի կլինիկայի ինֆեկցիոն մեկուսարանում: Հիվանդության ախտանշանները նրա մոտ հայտնվել են այն բանից հետո, երբ նա հայրենիք է վերադարձել Լիբերիայից: Ինչպես նշվում է, ինքնաթիռում նա իրեն նորմալ է զգացել:

Ինչպես Դալլասում հայտարարել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության ղեկավար Զաքարիա Թոմսոնը, երկրի այդ մասում բժիշկներն ունեն անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի բուժեն հիվանդին: «Սա Աֆրիկան չէ: Մենք ունենք անհրաժեշտ բոլոր սարքավորումները, որպեսզի հաղթենք հիվանդությանը»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am