Օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսը ձերբակալվել է

20:38, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լողորդ, Օլիմպիական 18-ակի չեմպիոն Մայքլ Ֆելպսը ձերբակալվել է ոստիկանության կողմից` ալկոհոլի ազդեցության ներքո ավտոմեքենա վարելու պատճառով: Ինչպես հաղորդում է tmz.com-ը, Ֆելպսը ձերբակալվել է նախորդ գիշեր` Մերիլենդ նահանգում: Մոտ օրերս ոստիկանությունը դեպքի առնչությամբ հանդես կգա հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամաբ, Range Rover մակնիշի ավտոմեքենա վարած 29-ամյա մարզիկի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը գրեթե երկու անգամ:

Ձերբակալվելուց որոշ ժամանակ անց Ֆելպսը բաց է թողնվել: Անձամբ մարզիկը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել: 


© 2009 ARMENPRESS.am