Ակունք գյուղում «ՎԱԶ-2106»-ը բախվել է բետոնե պատնեշի

16:33, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում սեպտեմբերի 29-ին` ժամը 10.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի: Մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: 


© 2009 ARMENPRESS.am