Թաիլանդի իշխանությունները հատուկ ապարանջաններ կտրամադրեն զբոսաշրջիկներին

16:06, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդ ժամանող զբոսաշրջիկներին կհատկացնեն նույնականացնող ապարանջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բրիտանական The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով Ասիայի այս թագավորության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Քոբքառն Վաթանավրանգքուլին:

Տիկին նախարարը նշել Է, որ ինքը հյուրանոցների տնօրինություններին կոչ Է արել՝ ապարանջաններ բաժանել զբոսաշրջիկներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի նրանց արագորեն գտնել: 

«Երբ զբոսաշրջիկները տեղավորվեն հյուրանոցում, նրանց կտան ապարանջաններ սերիական համարով, որը կհամապատասխանի նրանց անձնագրային տվյալներին եւ կբովանդակի այն առողջարանի տվյալները, որտեղ նրանք կանգ են առել: Այնպես որ, օրինակ, եթե նրանք ուշ են վերադառնում երեկույթներից, հարբած են կամ պարզապես կորել են, նրանց հեշտությամբ կգտնեն եւ օգնություն ցույց կտան»,- ասել Է Վաթանավրանգքուլը:

Թաիլանդի իշխանությունները զբոսաշրջիկների անվտանգությանն սկսել են ավելի մեծ ուշադրություն նվիրել սեպտեմբերի 15-ին Թաո կղզու լողափին բրիտանացի զույգի աղմկահարույց սպանությունից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am