ԻՊ-ի զինյալների դեմ գործողությունը ԱՄՆ-ի վրա տարեկան կնստի մինչեւ 22 մլրդ դոլար

13:40, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության իրականացման համար տարեկան կպահանջվի 2,4 միլիարդից մինչեւ 13 – 22 մլրդ դոլար: Այս եզրակացությունը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բովանդակում է այն նոր զեկույցը, որը նվիրված Է ԱՄՆ-ի կողմից Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի դեմ ծավալված նոր ռազմարշավի արժեքին, եւ որը պատրաստել է Վաշինգտոնի ռազմավարական եւ բյուջետային գնահատումների ոչ կառավարական կենտրոնը:    

Դրա հետ մեկտեղ, «ավելի մեծ ինտենսիվության օդային գործողությունները կարող են նստել տարեկան 4,2 – 6,8 միլիարդ դոլար», կարծում են կենտրոնի աշխատակիցները: Իսկ ներկայիս արշավում «ցամաքային զորքերի ավելի խոշոր զորակազմի» գործադրումը կարող Է հանգեցնել այն բանին, որ այդ նպատակի համար բյուջետային հատկացումները  կաճեն «տարեկան» մինչեւ «13 – 22 միլիարդ դոլար», նշում են փորձագետները:

Զեկույցը կազմողները պարզաբանում են, որ վերջին դեպքում նկատի ունեն շուրջ 25 հազար, իսկ երկրորդ դեպքում՝ մոտավորապես 5 հազար ամերիկացի զինվորների օգտագործման սցենարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am