ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանցի լեյտենանտին սպանելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

14:00, 27 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից արձակած գնդակից ադրբեջանցի սպա է մահացել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել»,- ասաց Հովհաննսիյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 27-ին հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմ և կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Բաղըշլը Ալլահվերդի Աբուլֆազօղլուն:


© 2009 ARMENPRESS.am