Դուբայի մաքսավորները 171 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել բանանի բեռի մեջ

11:30, 25 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի մաքսատան աշխատակիցները 171 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել Հարավային Ամերիկայից ուղարկված բանանի բեռի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հաղորդել Է Ամիրայությունների WAM լրատվական գործակալությունը:

Բռնագրավված կոկաինի արժեքը սեւ շուկայում գնահատվում Է ավելի քան 50 մլն դոլար: Ըստ գործակալության տվյալների՝ դա վերջին հինգ տարվա ընթացքում Արաբական Միացյալ Ամիրայություններում առգրավված թմրանյութերի խոշորագույն խմբաքանակներից մեկն Է:

Թմրանյութերը թաքնված են եղել բանանի 45-տոննանոց բեռի մեջ, որը Լատինական Ամերիկայից Դուբայ Էր հասցվել եվրոպական երկրներից մեկի տարածքով:

Ոստիկանության տվյալներով՝ մաքսանենգները միջոցների մի ամբողջ զինանոց են կիրառել թմրանյութերը քողարկելու համար, ներառյալ կախարդման հնարքներ եւ կապարե ու օրգանական լրացուցիչ պատվածք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am