Ուկրաինայում զոհերի թիվը գերազանցել է 3500-ը

20:58, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ընթացող հակամարտության հետևանքով զոհվել է 3543 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների պաշտպնության գծով օգնական Իվան Շիմոնովիչը:  

«Սեպտեմբերի 21-ի դրությամբ գրանցված զոհերի թիվը կազմում է 3543 մարդ, այդ թվում Ուկրաինայի արևելքում վթարի ենթարկված մալայզիական ինքնաթիռի 298 զոհերը»,- ասել է Շիմոնովիչը:

Միաժամանակ, վերջինը տեղեկացրել է, որ զոհերի վերաբերյալ տվյալները ստացվել են իրենց հասանելի աղբյուրներից, «դրա համար էլ իրական զոհերի թիվը  զգալիորեն ավելի է»: 


© 2009 ARMENPRESS.am