Դռնփակ նիստ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում

18:45, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության ` սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի արդյունքների ամփոփման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, արդյունքների ամփոփման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:


© 2009 ARMENPRESS.am