«Աերոֆլոտ»-ն առաջին օտարերկրացուն Է վարձել օդանավի հրամանատարի պաշտոնում

14:36, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աերոֆլոտ-Ռուսաստանի ավիաուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունում օդանավի հրամանատարի պաշտոնում առաջին օտարերկրացին դարձել Է Գերմանիայի քաղաքացի Կլաուս Դիթեր Ռոլֆսը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են ընկերությունում, նոր աշխատակիցը «Աերոֆլոտ» Է եկել Hamburg Airways-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախկինում ՌԴ-ի օրենսդրությունը ավիաընկերություններին թույլ չԷր տալիս օդանավերի հրամանատար վարձել օտարերկրյա քաղաքացիների: Սակայն այս տարի փոփոխություններ են կատարվել ՌԴ Օդային օրենսգրքի 56-րդ հոդվածում, որոնք հուլիսի 21-ից ռուսական ավիաընկերություններին թույլատրում են թռիչքային անձնակազմերում աշխատանքի ընդունել օտարերկրացիների:

Բոլոր ավիաընկերությունների համար սահմանվել Է բաժնաչափ՝ տարեկան մինչեւ 200 օտարերկրյա օդաչու:


© 2009 ARMENPRESS.am