Հայաստանը Փարիզում մասնակցում է «TopResa' 2014» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

13:38, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում սեպտեմբերի 23-26-ին կայանալիք «TopResa' 2014» զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից,  ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող ֆրանսերենով գովազդային նյութեր և քարտեզներ: Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը և բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 160 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և մոտ 30 հազար զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:


© 2009 ARMENPRESS.am