Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակվածների օգնության խոշորագույն կենտրոն Է բացվել

11:47, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում աշխատանքն Է սկսել Էբոլա վիրուսով վարակվածներին օգնություն ցուցաբերելու՝ Արեւմտյան Աֆրիկայում խոշորագույն կենտրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդել Է ՍԱՊԱ գործակալությունը: Կենտրոնը նախատեսված Է օրական ավելի քան հարյուր հիվանդների ընդունման համար:

Առաջին օրվա ընթացքում կենտրոնի մասնագետները մահացու վտանգավոր հիվանդությունը հաստատել են իրենց դիմած 46 անձանց մոտ:

Լիբերիան արեւմտաաֆրիկյան այն պետություններից մեկն Է, որն առավել մեծ չափով Է տուժել Էբոլայի համաճարակից, որը տարածաշրջանում մոլեգնում Է այս տարվա սկզբից: Ընդամենն ընթացիկ տարվա փետրվարից Էբոլա վիրուսով ավելի քան 5,8 հազար մարդ Է վարակվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում եւ Սենեգալում, հիվանդության զոհերի թիվը գերազանցել Է 2,8 հազարը:

Ներկայում բժշկությունը չունի Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ հիվանդությունից մահացությունը կարող Է հասնել 90 տոկոսի, սակայն ներկայիս բռնկման ընթացքում այն կազմում Է շուրջ 60 տոկոս, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am